Գլխավոր / Հայաստան / Թուրքիայում YouTube-ն այլևս արգելված չէ

Թուրքիայում YouTube-ն այլևս արգելված չէ

Թուրքական դատարանը այսօր որոշում է կայացրել բացել YouTube տեսանյութերի կայքը 2.5 տարվա արգելքից հետո: Այս մասին տեղեկացնում են տեղական լրատվամիջոցները` հղում կատարելով երկրի դատական իշխանությանը:

YouTube-ն արգելվել էր Թուրքիայում 2008 թվականի մայիսից մի շարք տեսահոլովակների պատճառով, որոնք, թուրքական իշխանությունների կարծիքով, վարկաբեկում էին թուրքական հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին: Թուրքիայում դա որակվում է որպես քրեական հանցագործություն:

YouTube-ի վերաբացման հնարավորության մասին լրագրողներին տեղեկացրել է Թուրքիայի  տրանսպորտի նախարար Բինալի Յիլդիրիմը` դատական որոշումից ժամեր առաջ:
Նախարարը նշել  է, որ «Թուրքիան իրավական պետություն է, որտեղ բոլորը պետք է հարգեն օրենքը»:

Tekali Taxi