Գլխավոր / Հայաստան / Դինքի սպանությունը կբացահայտվի այն չափով, որքանով դա անհրաժեշտ է Թուրքիայի իշխանություններին

Դինքի սպանությունը կբացահայտվի այն չափով, որքանով դա անհրաժեշտ է Թուրքիայի իշխանություններին

Հրանտ Դինքի սպանության բացահայտումը պետք է դիտարկել որպես մեկ ամբողջություն` սպանության պլանավորում, բուն սպանության գործողություն և դրանից հետո ծավալված իրադարձություններ: Այլ տարբերակով պարզապես որևէ ակնկալիք չպետք է ունենալ, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը` մեջբերելով Հրանտ Դինքի փաստաբանների վերջին հայտարարությունը:

«Ըստ փաստաբանների` թուրքական պետական կառույցները` ազգային անվտանգությունը, ոստիկանությունը, դատախազությունը, չեն համագործակցել միմյանց հետ, ավելին, իրարից տեղեկատվություն են թաքցրել, ինչը էական խոչընդոտ է Հրանտ Դինքի սպանության բացահայտման համար»,- նշել է թուրքագետը:

Ըստ բանախոսի` Հրանտ Դինքի սպանությունը կբացահայտվի այնքանով, որքանով դա հարկավոր է Թուրքիայի ներկայիս իշխանություններին:

Tekali Taxi