Գլխավոր / Армения / Ալկոհոլը թմրադեղերից ավելի վտանգավոր է. գիտնականներ

Ալկոհոլը թմրադեղերից ավելի վտանգավոր է. գիտնականներ

Ալկոհոլը ավելի վտանգավոր է մարդկանց և հասարակության համար, քան թմրադեղերը: Նման եզրահանգման են եկել բրիտանացի փորձագետները:

Հետազոտության ընթացքում մասնագետները հաշվի են առնվել տարբեր չափանիշներ` որքան արագ է զարգանում կախվածությունը, հոգեկանի վրա ներգործության աստիճանը, վնասը օրգանիզմի վրա, ինչպիսի դերակատարություն է ունենում ընտանիքի պառակտման մեջ, որքան տնտեսական վնաս է հասցնում, ինչպես նաև ալկոհոլի տարածման դեմ պայքարը, աշխատանքային ժամանակի կորուստը, հանցագործությունը, բուժումը, բանտերում պահվելը և այլն:

Հետազոտությունների արդյունքների համաձայն` մարդկանց համար ամենավնասաբեր միջոցներն են համարվել հերոինը, կրեկը և մետամֆետամին սինթետիկ թմրադեղը: Սակայն բացասական սոցիալական ազդեցությամբ առաջին տեղում է ալկոհոլը: Մինչդեռ մարիխուանան և այլ նմանատիպ սինթետիկ միջոցներն ավելի ստորին հորիզոնականներում են, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Ալկոհոլը զբաղեցրել է առաջին հորիզոնականը հանրամատչելիության և տարածվածության պատճառով, ինչպես նաև ելնելով այն հանգամանքից, որ ալկոհոլը ավերիչ է ոչ միայն չարաշահողների, այլև նրանց շրջապատող մարդկանց համար: Փորձագետները նաև հաշվի են առել այն փաստը, որ ալկոհոլային ըմպելիքների չարաշահումը վատ է անդրադառնում մարդու գրեթե բոլոր օրգանների վրա, ինչպես նաև համարվում է ճանապարհատրանսպորտային պատահարների և հանցագործությունների գլխավոր պատճառներից մեկը:

Tekali Taxi