Գլխավոր / Армения / Պատգամավոր Աշոտ Եղիազարյանը չի պատրաստվում Մոսկվա վերադառնալ

Պատգամավոր Աշոտ Եղիազարյանը չի պատրաստվում Մոսկվա վերադառնալ

Ռուսական Պետդումայի պատգամավոր Աշոտ Եղիազարյանը հայտարարել է, որ իրեն անձեռնմխելիությունից զրկելու մասին որոշումը, ըստ էության, կընդունվի հետին թվով:

«Որոշումը լինելու է ոչ թե իրավաբանական, այլ փաստացի, քանի որ ես այսօր էլ չունեմ անձեռնմխելիություն, և Մոսկվայի իմ գրասենյակում ստուգումներ են իրականացվել»,- «Ինտերֆաքսի» հետ հեռախոսազրույցում ասել է Եղիազարյանը:

Նա նաև հայտնել է, որ այս պահին գտնվում է Մեծ Բրիտանիայում:

«Ես Ռուսաստանից մեկնել եմ հունիսին, քանի որ իմ կյանքին վտանգ էր սպառնում», – ասել է պատգամավորն ու հավելել, որ այսօր էլ իր հասցեին սպառնալիքներ են հնչում:
 
Եղիազարյանը հայտարարել է նաև, որ կարող է նշել բոլոր նրանց անունները, ովքեր իրեն սպառնում են: Ավելի` այդ անունները հայտնի են նաև քննիչներին:

Ինչ վերաբերում է իրեն ներկայացվող մեղադրանքներին, ապա, Եղիազարյանի խոսքով, «դրանք պատվիրված բնույթ են կրում»:

«Օրենքն իմ կողմն է», – ասել է պատգամավորը և հույս հայտնել, որ արդարությունը կհաղթի, թեև Մոսկվա վերադառնալ ինքը այժմ չի պատրաստվում:

«Կսպասեմ իրադարձությունների հետագա ընթացքին», – հստակեցրել է նա:

Tekali Taxi