Գլխավոր / Армения / Բնապահպանն ընդդեմ ոստիկանության. փաստաբանը հաղթանակն իրատեսական է համարում

Բնապահպանն ընդդեմ ոստիկանության. փաստաբանը հաղթանակն իրատեսական է համարում

Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կկայանա բնապահպան Մարիամ Սուխուդյանի գործով դատական նիստը, որի ընթացքում կքննվի բնապահպանի հայցն ընդդեմ Հայաստանի Հանրապետության` ի դեմս ոստիկանության:

Պահանջը բարոյական վնասի փոխհատուցումն է, քանի որ, ըստ հայցվոր կողմի, խախտվել է Մարիամ Սուխուդյանի անմեղության կանխավարկածը: Հիշեցնենք, որ դեռևս անցյալ տարի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը նշել էր, որ Մարիամ Սուխուդյանը սուտ մատնություն է իրագործել` հայտարարելով, որ Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի ուսուցիչ Լևոն Ավագյանը սեռական ոտնձգություններ է իրագործել անչափահաս աշակերտների նկատմամբ: Հետագայում ուսուցչի մեղքն ապացուցվել էր, և նա դատապարտվել էր երկու տարվա ազատազրկման:

Epress.am-ի հետ զրույցում Մարիամ Սուխուդյանի դատապաշտպան Լիպարիտ Սիմոնյանն ասել է, որ ինքը գործը չէր վերցնի, եթե դատը շահելը իրատեսական չհամարեր:

«Իսկ մնացածը տեղում կտեսնենք, չեմ ուզում նախապես կանխատեսումներ անել»,- ասել է Լիպարիտ Սիմոնյանը:

Tekali Taxi