Գլխավոր / Армения / Հայաստանում փորձում են պատանի գրողների «գտնել»

Հայաստանում փորձում են պատանի գրողների «գտնել»

«Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն» ՊՈԱԿ-ը հոկտեմբերի 27-ից սկսած  Հայաստանում մրցույթ է հայտարարել` նախատեսված 10-16 տարեկան պատանիների համար: Գրականության ասպարեզում իրենց փորձել ցանկացողներին առաջարկվում է հեղինակած պատմվածքներն ուղարկել կազմակերպիչներին:

Մրցույթի նպատակն է զարգացնել մանկապատանեկան գրականութունը և ներգրավել այս տարիքի պատանիներին գրականության ասպարեզ:

Ծրագիրը շարունակական բնույթ ունի, ուստի պատմվածքները կարելի է ներկայացնել  հոկտեմբերի 27-ից սկսած` յուրաքանչյուր ամիս:

Լավագույն աշխատանքները կպարգևատրվեն գրքույկներով: Աշխատանքները հարկավոր է ուղարկել  [email protected] էլեկտրոնային հասցեով:

Tekali Taxi