Գլխավոր / Армения / Վահան Խալաֆյանին սպանել են. հայտարարություն դատարանում

Վահան Խալաֆյանին սպանել են. հայտարարություն դատարանում

Այսօր Հրազդանի դատարանում Վահան Խալաֆյանի գործով դատական նիստի ժամանակ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը սենսացիոն հայտարարություն արեց, հայտնում է Lragir.am-ը:

Նա հայտարարեց, որ Վահան Խալաֆյանն ինքնասպանություն չի գործել, նրան սպանել են, և սպանողը Չարենցավանի ոստիկանության նախկին աշխատակից Մորիս Հայրապետյանն է: Նա ասաց, թե երբ Վահան Խալաֆյանը գլխին ստացած ուժեղ հարվածի հետևանքով ուշագնաց ընկել է գետնին, Մորիս հայրապետյանն այդ ժամանակ նրան հասցրել է մահացու հարվածներ դանակով:
 
Արտակ Զեյնալյանի ճառը տևել է մոտ 3 ժամ, զգացվում էր, որ ճառի վրա աշխատել են մասնագետ-փորձագետներ: Նա իր այս հայտարարությունը հիմնավորեց նաև ոստիկանության Չարենցավանի քրեական բաժնի նախկին պետ Աշոտ Հարությունյանի դատարանում տված ցուցմունքով, ըստ որի դանակը նա տեսել էր Մորիս Հայրապետյանի ձեռքում:
 
Արտակ Զեյնալյանը նաև առաջարկեց վերաորակավորել Աշոտ Հարությունյանի մեղադրանքը և կիրառել ավելի մեղմ պատիժ:

Tekali Taxi