Գլխավոր / Армения / Լոնդոնի ոստիկաններին սովորեցնելու են հանցագործներին փնտրել Facebook-ի միջոցով

Լոնդոնի ոստիկաններին սովորեցնելու են հանցագործներին փնտրել Facebook-ի միջոցով

Լոնդոնի ոստիկանությունը` Սքոթլանդ Յարդը, հայտարարել է նոր ծրագրի թողարկման մասին, որին յուրաքանչյուր տարի կմասնակցեն 3,5 հազ. բրիտանացի ոստիկաններ: Նախագծի գլխավոր նպատակն է սովորեցնել օրինապահներին փնտրել օրինազանցներին Facebook խոշոր սոցիալական ցանցի և Twitter միկրոբլոգի միջոցով, հաղորդում է The Daily Telegraph-ը:

Սպայական կազմը կուսումնասիրի և կուսանի սոցիալական ծառայությունների աշխատանքի հիմնական սկզբունքները, քանի որ ոստիկանները պարտավոր են քայլ առաջ լինել հանցագործներից, այլ ոչ թե հետ ընկնել ժամանակակից տեխնոլոգիաների հարցում:

Նշենք, որ 2010թ. փետրվարին Սքոթլանդ Յարդը արգելափակել էր կալանքի տակ գտնվող հանցագործների տասնյակ անհատական էջեր: Նրանցից ոմանք ծաղրում էին իրենց զոհերին Facebook-ի միջոցով, մեկ բանտարկյալ նույնիսկ ղեկավարում էր իր հանցավոր խմբավորման գործողությունները սոցիալական ցանցի միջոցով:

Tekali Taxi