Գլխավոր / Армения / Արսեն Ավակովը պարտվեց համակարգչի պատճառո՞վ

Արսեն Ավակովը պարտվեց համակարգչի պատճառո՞վ

Ուկրաինական Խարկով քաղաքի ընտրական հանձնաժողովում փչացել է համակարգիչը, որոմ պահվում էին քաղաքապետի ընտրությունների արդյունքները, գրում է Украинская правда-ն:

Տեխնիկական անսարքության պատճառով կորել է վերջին երեք ժամերի ընթացքում մշակված տեղեկատվությունը: Որևէ նոր տեղեկատվություն չի հրապարակվելու մինչև կորած տեղեկատվությունը չվերականգնվի:

Վերջին անգամ տեղեկատվությունը թարմացվել է տեղի ժամանակով ժամը 14.00-ին: Այդ ժամին մշակվել էր ընտրաթերթիկների 50 տոկոսը:

Այնուամենայնիվ, Խարկովի շրջանի նախանգապետ Միխայիլ Դոբկինը քաղաքապետի ընտրություններում հաղթող է հայտարարել իր կուսակից Գենադի Կերնեսին:

Ընդդիմության ներկայացուցիչների խոսքով` համակարգչի հետ կապված պատմությունն ընդամենը միջոց է ամեն գնով հաղթանակ ապահովել Կերնեսի համար:

Հիշեցնենք, որ Խարկովի քաղաքապետի ընտրություններն անցկացվել են հոկտեմբերի 31-ին: Կերնեսի հիմնական մրցակիցը Արսեն Ավակովն էր, ում սատարում էր Յուլիա Տիմոշենկոն:

Tekali Taxi