Գլխավոր / Армения / Հենրիխ Մխիթարյանը կարող է մինչև տարվա վերջ խաղադաշտ դուրս չգալ

Հենրիխ Մխիթարյանը կարող է մինչև տարվա վերջ խաղադաշտ դուրս չգալ

Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն հայտարարել է, որ թիմի հարձակվող Հենրիխ Մխիթարյանն այս տարի կարող է խաղադաշտ դուրս չգալ:

«Կարծում եմ` այս տարի Մխիթարյանն էլ չի խաղա: Նա մարզվում է, բայց բավական թեթև ռեժիմով», – ասել է Լուչեսկուն:

Հիշեցնենք, որ երկու շաբաթ առաջ` Լոնդոնի «Արսենալի» հետ խաղից հետո, բժիշկները հայ ֆուտբոլիստի մոտ շնչուղիների սուր վարակ էին ախտորոշել:

Ինքը` ֆուտբոլիստը, հայտարարել է, որ խնդիրներ ունի մեջքի հատվածում:

«Այո, մրսածությունն անցել է, սակայն այժմ էլ մեջքի հետ խնդիրներ են առաջացել: Գրեթե առանց լուրջ պատճառի, մինչ այդ նման խնդիրներ չեմ ունեցել: Հիմա բուժզննում եմ անցնում, սակայն ընդհանուր պատկերի մասին խոսելը վաղ է: Ի դեպ, թեթև մարզումներ եմ իրականացնում: Հույս ունեմ շարք վերադառնալ մինչև տարվա վերջ: Ամեն դեպքում, հավատում եմ իմ ուժերին», – Հենրիխ Մխիթարյանի խոսքերն է մեջբերում «Տերիկոնը»: 

Tekali Taxi