Գլխավոր / Армения / Մոտ օրերս Ծիծեռնակաբերդի խճուղին ամբողջությամբ երթևեկելի կլինի

Մոտ օրերս Ծիծեռնակաբերդի խճուղին ամբողջությամբ երթևեկելի կլինի

Քաղաքապետարանի 2010թ. համաքաղաքային ծրագրերով նախատեսված աշխատանքները մոտենում են ավարտին: Այս մասին այսօր հայտարարվել է Երևանի քաղաքապետարանում հրավիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը։

Ծիծեռնակաբերդի խճուղում արդեն ավարտվել է առաջին փուլով նախատեսված վերակառուցումը, և մոտ օրերս ճանապարհն ամբողջությամբ երթևեկելի կլինի: Խճուղում մեծ թափով սկսվել է նաև երկրորդ փուլով նախատեսված շինարարությունը:

Ավարտական փուլում է Հրազդանի կիրճում փլված հենապատի կառուցումը և ճանապարհի վերականգնումը: Ասֆալտապատման այս տարվա համաքաղաքային ծրագրով նախատեսվածի 96 տոկոսն արդեն կատարված է. ևս մեկ շաբաթ, և ասֆալտապատման ծրագիրը կամբողջանա, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի կայքը:
 
Մինչև տարեվերջ մայրաքաղաքում շահագործման կհանձնվի նաև Հալաբյան փողոցի վերգետնյա նոր հետիոտնային անցումը: Շինարարներն այստեղ աշխատում են եռահերթ:

Tekali Taxi