Գլխավոր / Армения / Մեդվեդևը ղազախերեն ոչ միայն խոսում է, այլ նաև գրում

Մեդվեդևը ղազախերեն ոչ միայն խոսում է, այլ նաև գրում

Համացանցում տեսահոլովակ է հայտնվել, որում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը շնորհավորում է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ծննդյան տարեդարձը: Նույն օրը` հուլսիսի 6-ին նշվում էր նաև Աստանա քաղաքի տոնը: Այս երկու իրադարձությունների կապակցությամբ Մեդվեդևը ելույթ է ունեցել ղազախերենով` զարմացնելով ոչ միայն հանդիսությանը ներկա հյուրերին, այլև համացանցի օգտատերերին: Վերջին օրերին այդ հոլովակը մոտ 50 հազար մարդ է դիտել:

Մեդվեդևը որոշել է սրանով չսահմանափակվել: Նա ղազախերենով հնչեցրած իր շնորհավորանքը տեղադրել է Twitter-ի իր բլոգում: «Այսօր Ռուսաստանի լավ բարեկամ Նուրսուլթան Նազարբաևի 70-ամյակն է: Շնորհավոր»,- գրել է նախագահը::

Նրանց համար, ովքեր ղազախերենին չեն տիրապետում, ՌԴ նախագահն այնուհետև պարզաբանում է, որ այդ արահայտությամբ ինքը շնորհավորել է Ղազախստանի նախագահի ծննդյան տարեդարձը:

Tekali Taxi