Գլխավոր / Հայաստան / «Հայկական ժամանակ». FBI-ը թաքնված գրոհ է սկսել Հայաստանում

«Հայկական ժամանակ». FBI-ը թաքնված գրոհ է սկսել Հայաստանում

Օրաթերթը տեղեկացնում է ԱՄՆ դաշնային հետաքննությունների բյուրոյի ներկայցուցիչների Հայաստան կատարած այցի մասին:

Մենք դեռևս երկու շաբաթ առաջ տեղեկացրել էինք, որ ԱՄՆ-ում բացահայտված հայկական հանցավոր խմբի կողմից (Արմեն Ղազարյանի գլխավորությամբ զբաղվում էր բժշկական ապահովագրական ոլորտում մեքենայություններով – Epress.am) Հայաստան ուղարկված գումարների հետքերով Երևան են ժամանել ԱՄՆ դաշնային հետաքննությունների բյուրոյի (FBI) մոտ 15 աշխատակիցներ: Հետագայում այս լուրը նաև պաշտոնապես հաստատվեց: Սակայն, պարզվում է, Երևան ժամանած ԱՄՆ-ի ԴՀԲ-ի աշխատակիցների թիվը ավելին է, քան մինչ այժմ հայտնի էր: Ըստ մեր լավատեղյակ աղբյուրների, վերջին շրջանում ԱՄՆ ԴՀԲ-ի աշխատակիցների բավական մեծ թիմ է Հայաստանում հաստատվել, որոնց այստեղ գտնվելու հանգամանքը պաշտոնապես չի արձանագրվում, քանի որ նրանք հանդես են գալիս տարբեր միջազգային կազմակերպությունների ներկայացուցչի, փորձագետի կամ ոչինչ չասող երկրորդական մասնագետի անվան տակ: Մի խոսքով, ամերիկացիները լրջորեն մտադրվել են Հայաստանում գտնել իրենց երկրից գողացված գումարների` հայաստանյան բոլոր «տերերին»:

Tekali Taxi