Գլխավոր / Հայաստան / Վրաստանն ու Իրանը հրաժարվում են վիզային ռեժիմից

Վրաստանն ու Իրանը հրաժարվում են վիզային ռեժիմից

Իրանի ԱԳՆ ղեկավար Մանուչեր Մոթաքիի` Վրաստան կատարելիք այցի ընթացքում երկու երկրների միջև վիզային ռեժիմը չեղյալ հայտարարելու մասին համաձայնություն է ստորագրվելու: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Վրաստանի ԱԳՆ փոխնախագահ Նինո Կալանդաձեն, գրում է Irannews-ը:

Մոթաքին երկօրյա այցով Վրաստան է ժամանելու նոյեմբերի 3-ին:

Կալանդաձեի խոսքով` «Իրանի հետ առանց մուտքի արտոնագրի համակարգի ընդունումը կապված է Վրաստանում իրանցի զբոսաշրջիկների թվի և Իրանի հետ առևտրային հարաբերություններն ընդլայնելու Վրաստանի շահագրգռվածությամբ»:

Tekali Taxi