Գլխավոր / Հայաստան / «Հրապարակ». Սպան զինծառայողին 1 ժամ 40 րոպե ծեծի է ենթարկել

«Հրապարակ». Սպան զինծառայողին 1 ժամ 40 րոպե ծեծի է ենթարկել

Որքան էլ մամուլին մեղադրում են «հայկական բանակի դեմ» գրելու համար, Հայաստանի բանակում տեղի ունեցող դեպքերն իրենք են խոսում բանակի իրավիճակի մասին, գրում է օրաթերթը:

Երեկ մեր խմբագրություն զանգահարեց մի քաղաքացի` տեղեկացնելով, որ Նուբարաշենի զորամասում սպան ծեծել է զինվորին: Հրամանատարի դաժան ծեծի արդյունքում Մուրացանի հոսպիտալի դիմածնոտային բաժին էր տեղափոխվել 18-ամյա Էրիկ Գրիգորյանը: Էրիկին զորամասից հիվանդանոց են տարել բազմաթիվ սալջարդերով, կոտրված քթով ու գլխուղեղի ցնցումով: Երբ գնացինք հոսպիտալ, Էրիկի ծնողներն ու հարազատներն այնտեղ էին: Նուբարաշենի զորամասի հրամանատարի տեղակալը` Արմեն Բարեղամյանը, հոկտեմբերի 28-ին դաժան ծեծի է ենթարկել զինվորին: Հարազատների պատմելով` Էրիկն այդ օրը չի մասնակցել առավոտյան նախավարժանքին, ոտքը մեխ է մտած եղել: Արմեն Բարեղամյանը դրա համար 1 ժամ 40 րոպե ծեծել է զինվորին, ընդ որում` ծեծը շարունակվել է, երբ զինվորն արդեն ուշագնաց է եղել:

Tekali Taxi