Գլխավոր / Հայաստան / Կորեացին պատմել է, թե ինչպես է ծանոթացել Պուտինի դստեր հետ

Կորեացին պատմել է, թե ինչպես է ծանոթացել Պուտինի դստեր հետ

Կորեացի ծովակալ Յուն Յոնգ Գուի որդին, ում հարավկորեական ԶԼՄ-երը ՌԴ վարչապետ Վադիմիր Պուտինի ապագա փեսայի կարգավիճակ էին վերագրել, պատմել է, թե ինչպես է ծանոթացել ՌԴ վարչապետի կրտսեր դստեր հետ: Միևնույն ժամանակ, նա հերքել է Եկատերինա Պուտինայի հետ իր ամուսնության լուրերը, գրում է utro.ru-ն:

«Ավելի քան 10-ը տարի է` ճանաչում եմ Կատյային, բայց նրա հետ ամուսնանալու որևէ մտադրություն չունեմ: Ես ընդամենը 26 տարեկան եմ, և դեռ վաղ է ամուսնության մասին մտածել »,- պատմել է Կատյաի ենթադրյալ փեսացուն:

Երիտասարդի խոսքով` ինքը ծանոթացել է Պուտինի դստեր հետ 1997 թվականին Մոսկվայի միջազգային դպրոցում կազմակերպված դիսկոտեկին:

«Ուղղակի պատահականություն էր: Ես այնտեղ գնացի եղբորս հետ` զվարճանալու համար: Այնտեղ էր նաև Կատյան ու նրա քույրը: Նրանք առաջինը մեզ մոտեցան ու խոսեցին»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ ուրբաթ կորեական ԶԼՄ-երը տեղեկատվություն էին տարածել թե ՌԴ վարչապետի կրտսեր դուստրն ամուսնանալու է կորեացու հետ, ով Ռուսաստանում Կորեայի դեսպանատան նախկին աշխատակցի որդին է:

Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով նման տեղեկատվությունը, ասել է. «Կորեական ԶԼՄ-երի տարածած տեղակատվությունը` կապված վարչապետի դստեր ենթադրյալ ամուսնության հետ, բացարձակապես չի համանպատասխանում իրականությանը»:

Tekali Taxi