Գլխավոր / Հայաստան / Ռուսաստանում դատում են գործազուրկ հայաստանցու խմբավորմանը

Ռուսաստանում դատում են գործազուրկ հայաստանցու խմբավորմանը

Եկատերինբուրգի դատարանը վճիռ է կայացրել հանցավոր խմբավորման գործով, որի անդամները երկու տարի հարձակումներ են գործել Սվերդլովսկի ու Չելյանբինսկի շրջաններով երթևեկող բեռնատարների վրա, հաղորդում է Комсомольская правда-ն:

Գլխավոր դատախազության տվյալներով` է 16 անդամներից
բաղկացած հանցավոր խումբը ձևավորել է գործազուրկ մի հայաստանցի:

2006 թվականի հունվարից մինչ 2008 թվականը խմբավորման անդամները հարձակումներ են գործել բեռնատարների վարորդների վրա: Հանցագործները ոստիկանական համազգեստով, էլեկտրաշոկով և զենքով հայտնվել են ճանապարհներին, կանգնեցրել են բեռնատարները, դաժանորեն ծեծի են ենթարկել վարորդներին և նրանց անմարդաբնակ վայրեր են քարշ տվել: Իսկ մեքենաները Պերմի շրջան են տարել, որտեղ հանցավոր խմբի մյուս անդամները փոխել են բեռնատարների համարներն ու վաճառել են դրանք:

Հանցագործ խումբը «Ուրալ» և «Կամազ» մակնիշի 6 մեքենա  է առևանգել: Գողոնի ընդհանուր գումարը 630 հազար ԱՄՆ դոլար է կազմում:

Հանցավոր խմբի 16 անդամներից 6-ի խնդրանքով` դատավճիռը կայացվել է ատենակալների մասնակցությամբ, իսկ մնացած անդամներին դատելու են ընդունված կարգով:

Ատենակալները խիստ դատավճիռ են կայացրել: Խմբավորման անդամները դատապարտվել են 8-10 տարվա ազատազրկման: Դմիտրի Վորոտնիկովը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման, Վիտալի Տեպլյալովն ու Դենիս Պոպովը` 14, Օլեգ Թրայզեն ու Ռուսլան Ուպորովը`10, իսկ Վասիլի Պոպովը` 8 տարվա ազատազրկման:

Tekali Taxi