Գլխավոր / Армения / Ալեքսանդր Արզումանյանը կարող է ունենալ իր տեսակետը. Զուրաբյան

Ալեքսանդր Արզումանյանը կարող է ունենալ իր տեսակետը. Զուրաբյան

Հայ ազգային կոնգրեսի դիրքորոշումը հստակ է. ՀԱԿ-ը պահանջում է արտահերթ նախագահական ընտրություններ: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում հայտարարել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը` մեկնաբանելով Կոնգրեսի անդամ, նախկին քաղբանտարկյալ, նախկին արտգործնախարար Ալեքսանսդր Արզումանյանի այսօր արած հայտարարությունը, թե ընդդիմադիր դաշտը պատրաստվում է հերթական խորհրդարանական ընտրություններին:

«Ալեքսանդր Արզումանյանն անհատ քաղաքացի է և կարող է իր կարծիքն ունենալ ու իր տեսակետը հայտնել: Ճիշտ է` նա ՀԱԿ անդամ է, բայց գոյություն ունի Կոնգրեսի քաղխորհուրդ, որի  դիրքորոշումն անփոփոխ է. մենք պահանջում ենք արտահերթ նախագահական ընտրություններ»,- նշել է Լևոն Զուրաբյանը:

Tekali Taxi