Գլխավոր / Армения / Ընդդիմադիր դաշտը պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին. Արզումանյան

Ընդդիմադիր դաշտը պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին. Արզումանյան

Ալեքսանդր Արզումանյանը համաձայն է ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարության հետ, որ երկիրը գտնվում է կործանման եզրին:

Պատասխանելով Epress.am-ի այն հարցին, թե արդյոք ինքը տեսնում է արտահերթ նախագահական ընտրությունների նախադրյալներ` Ալեքսանդր Արզումանյանը պատասխանել է` փորձը ցույց  է տալիս, որ նախկին Խորհրդային միության պետություններում մինչև չլինեն ֆորս մաժորային իրավիճակներ, իշխանափոխություն հնարավոր չէ:

«Սրանից էլ լավ ֆորս մաժորային իրավիճա՞կ»,- ասել է Ալեքսանդր Արզումանյանը` նկատի ունենալով կործանման եզրին գտնվող երկրի մասին հայտարարությունը:

Ալեքսանդր Արզումանյանը, այնուամենայնիվ, նշել է, որ ընդդիմադիր դաշտը նախապատրաստվում է 2012 թվականին կայանալիք հերթական խորհրդարանական ընտրություններին:

Մեր այն դիտարկմանը, որ ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը խոսել է արտահերթ նախագահական ընտրությունների մասին, Արզումանյանը պատասխանել է, որ մեկը մյուսի հետ առնչություն չունի:

«Արտահերթ նախագահական ընտրությունները մեկ բան է…երբ պահանջում են նախագահի հրաժարականը: Դրա հետ մեկտեղ սա քաղաքականություն է. երկրում կան ինչ-որ պլանավորված ընտրություններ, որոնցից հերթականը 2012-ի խորհրդարանական ընտրություններն են»,- ասել է Արզումանյանը:

Նա նաև իր զարմանքն է արտահայտել այն կապակցությամբ, որ խորհրդարանական ընտրություններից առաջ իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունն ասում է, որ խորհրդարանում մեծամասնություն է լինելու, ապա որոշում են քանի տոկոսով ԲՀԿ-ն կմտնի խորհրդարան, ՀԱԿ-ին էլ «լավ աշխատելու դեպքում» Գալուստ Սահակյանը տեղեր է խոստանում:

«Դա անհարիր գործընթաց է: Ակնհայտ է, որ իշխանություններն ամեն ինչ անում են վերարտադրվելու համար: Դա կանեն կոալիցիոն փոքրիկ եղբայրների, թե հաճախորդների միջոցով` էական չէ»,- նշել է Ալեքսանդր Արզումանյանը:

Tekali Taxi