Գլխավոր / Армения / Թուրքիայում պարզել են, թե ով է կազմակերպել Ստամբուլի ահաբեկչությունը

Թուրքիայում պարզել են, թե ով է կազմակերպել Ստամբուլի ահաբեկչությունը

Համաձայն Թուրքիայի ոստիկանության տվյալների` կիրակի Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչական գործողության իրականացնողը 24-ամյա Վեդաթ Աքարն է: Աքարը Վան նահանգի Գուրինպար քաղաքից է, ընտանիքի հետ Ստամբուլ է տեղափոխվել 7 տարի առաջ, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:

Ոստիկանության տվյալներով` նա Քրդական բանվորական կուսակցության անդամ է, իսկ ահաբեկչությունն իրականացնելուց առաջ նա նախապատրաստվել է քուրդ զինյալների Քանդիլ ճամբարում:

Հիշեցնենք, որ Վեդաթ Աքարն իրեն պայթեցրել էր Ստամբուլի կենտրոնական Տաքսիմ հրապարակում, որի հետևոնքով 32 մարդ վիրավորվել էր:

Այս պահին թուրքական ոստիկանությունը ձերբակալել է 8 մարդու, այդ թվում` Աքարի հարազատներին:

Ինչպես Epress.am-ին հայտնել էր ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, պայթյունի հետևանքով տուժածների թվում Հայաստանի քաղաքացիներ չկան:

Tekali Taxi