Գլխավոր / Հայաստան / Իշխանությունները փորձելու են ազատ արձակել քաղբանտարկյալներին. կարծիք

Իշխանությունները փորձելու են ազատ արձակել քաղբանտարկյալներին. կարծիք

Քաղբանտարկյալ Աշոտ Մանուկյանի (նկարում) ազատ արձակումը պատահական չէր, քանի որ նրա ազատ արձակման հարցը բարձրացվել էր Երևանում հոկտեմբերին ացնկացված «Ժողովրդավարություն հանուն ապագայի» միջազգային ֆորումի ժամանակ:

Այսպիսի կարծիք է հայտնել ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը` Epress.am-ի  խնդրանքով մեկնաբանելով քաղբանտարկյալի ազատ արձակումը:

Նա նշել է, որ միջազգային հանրությունն իր կոշտ հայտարարություններով է հանդես գալիս, Հայաստանում հասարակությունը շարունակում է չհանդուրժել քաղբանտարկյալների առկայությունը, այդ իսկ պատճառով իշխանությունները փորձելու են որևէ միջոցով ազատ արձակել քաղբանտարկյալներին:

«Ես շատ ուրախ եմ, որ Աշոտը վերադարձավ իր ընտանիքը: Եվ հուսով եմ, որ նրա ազատ արձակումը միայն սկիզբն է»,- ասել է Ալեքսանդր Արզումանյանը:

Tekali Taxi