Գլխավոր / Հայաստան / Հայաստանը պատրաստ է պայմաններ ստեղծել էմիրաթական ներդրողների համար

Հայաստանը պատրաստ է պայմաններ ստեղծել էմիրաթական ներդրողների համար

Նոյեմբերի 3-ին մեկնարկած հայ-էմիրաթական ներակայցուցչական գործարար համաժողովը նոր թափ կհաղորդի երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման, ներդրումային դաշտի ընդլայնման համար: Այս մասին այսօր ԱՄԷ-ի արտաքին առևտրի նախարար Շեյխա Լուբնա ալ-Կասիմիի հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Ըստ ԱԳՆ ղեկավարի` Հայաստանը հատուկ կարևորություն է տալիս բարձր տեխնոլոգիաների զբոսաշրջության, անշարժ գույքի, գյուղատնտեսության, դեղագործության, վերականգնվող էներգետիկայի, կրթության, գիտության և այլ բնագավառներում փոխգործակցության զարգացմանը և պատրաստ է այդ ոլորտներում էմիրաթական ներդրողների համար անհրաժեշտ պայմաններ ստեղծել:

Շեյխա Լուբնա ալ-Կասիմի ներկայացնելով գործարար համաժողովի ընթացքում տեղի ունեցած քննարկումները`ընդգծեց, որ միջոցառմանը մասնակցող 40 էմիրաթցի գործարարները հետաքրքրված են հայաստանցի գործընկերների հետ կապերի հաստատումով, ինչը դրական ազդեցություն կունենա  առևտրատնտեսական համագործակցության զարգացման համար:

Tekali Taxi