Գլխավոր / Հայաստան / Հայաստանում ձերբակալել են ռուսաստանցի զինծառայողների սպանության մեջ կասկածյալին

Հայաստանում ձերբակալել են ռուսաստանցի զինծառայողների սպանության մեջ կասկածյալին

Հայաստանում ձերբակալվել է երկու ռուսաստանցի զինծառայողների սպանության մեջ կասկածվող անձը, հաղորդում է ИТАР-ТАСС-ը` վկայակոչելով Ռուսաստանի Դաշնության Ռազմական քննչական վարչության տվյալները:

Ձերբակալվածի ինքնության մասին որևէ տեղեկատվություն չի հաղորդվում: Հայտնի է միայն, որ նա Հայաստանի քաղաքացիություն ունի:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին, ժամը 17.00-ին, Գյումրիում տեղակայված ՌԴ մի զորամասից ոստիկանության Էրեբունու բաժնում գրություն էր ստացվել, որ ժամը 09.39-ին ՌԴ սահմանապահ վարչության վերակարգի հանգստի սենյակներից մեկում հայտնաբերվել են ՌԴ քաղաքացիներ, 1983 թ. ծնված Արմեն Զախարյանի և 1971 թ. ծնված Արթուր Ենոքյանի դիակները` կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներով:

Սպանության դրդապատճառներից մեկը խանդն է: Ըստ որոշ տեղեկությունների` սպանվածներից մեկը հարաբերություններ է ունեցել ամուսնացած կնոջ հետ, ում ամուսնուն էլ կասկածում էին սպանության մեջ:

Tekali Taxi