Գլխավոր / Հայաստան / Տիգրան Սարգսյանը ցավակցել է Չեռնոմիրդինի մահվան կապակցությամբ

Տիգրան Սարգսյանը ցավակցել է Չեռնոմիրդինի մահվան կապակցությամբ

Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցել է ՌԴ կառավարության նախկին ղեկավար, ՌԴ նախագահի խորհրդական Վիկտոր Չեռնոմիրդինի մահվան կապակցությամբ:

«Խորը ցավով տեղեկացա ականավոր պետական և քաղաքական գործիչ, Ռուսաստանի Դաշնության նախկին վարչապետ Վիկտոր Չեռնոմիրդինի մահվան մասին։  Մեծ է Վիկտոր  Չեռնոմիրդինի ներդրումը մեր երկրում էներգետիկ ենթակառուցվածքի կայացման ու զարգացման, 1988թ. ավերիչ երկրաշարժի հետևանքների վերացման և աղետի գոտու վերականգնման, ինչպես նաև հայ-ռուսական տնտեսական համագործակցության զարգացման գործում։ Նրա շնորհակալ աշխատանքի շնորհիվ են ամրապնդվել այսօր էլ ակտիվորեն առաջադիմող երկկողմ տնտեսական հարաբերությունների հիմքերը։

Հայաստանի կառավարության և իմ անունից ցավակցում եմ Վիկտոր Չեռնոմիրդինի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին», – ասված է Տիգրան Սարգսյանի ցավակցական խոսքում։

Tekali Taxi