Գլխավոր / Հայաստան / Հանրահավաքին ընդդիմությունը կխոսի կրիմինալ խմբերի և Հայաստանի իշխանությունների կապի մասին

Հանրահավաքին ընդդիմությունը կխոսի կրիմինալ խմբերի և Հայաստանի իշխանությունների կապի մասին

Հայ Ազգային Կոնգրեսում այս պահին ընթանում են նոյեմբերի 9-ի հանրահավաքի իրազեկմանն ուղղված աշխատանքներ, արդեն պատրաստ են հանրահավաքի իրազեկման թռուցիկներն ու Կոնգրեսի թերթը: Հանրահավաքի ժամանակ ելույթ է ունենալու ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Լրագրողների հետ զրույցում ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը տեղեկացրել է, որ այս հանրահավաքի ժամանակ, բացի ժողովրդավարության թեմայից, խոսվելու է նաև մեկ այլ թեմայի մասին:

«Հաշվի առնելով, որ կան լուրջ արտաքին քաղաքական զարգացումներ, կան նաև խնդիրներ` կապված միջազգային կրիմինալ խմբերի և Հայաստանում իշխող ռեժիմի կապերի  բացահայտման հետ: Բնականաբար, մենք միտինգում չենք կարող սահմանափակվել միայն ժողովրդավարության և քաղբանտարկյալների խնդիրներով,  այլ կխոսենք նաև այս աղաղակող խնդիրների մասին»,- ասել է Զուրաբյանը:

Tekali Taxi