Գլխավոր / Հայաստան / Ռուսաստանը հոգին սատանային է վաճառել. Ահմադինեժադ

Ռուսաստանը հոգին սատանային է վաճառել. Ահմադինեժադ

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հերթական անգամ մեղադրանքներով է հանդես եկել Ռուսաստանի դեմ, հաղորդում է Associated Press-ը` հղում կատարելով  իրանական ԶԼՄ-ներին:

Նոյեմբերի 3-ին ազգային հեռուստատեսության եթերում Ահմադինեժադը հայտարարել է. «Ռուսաստանը հոգին վաճառել է սատանային, եթե հրաժարվում է Իրանին տրամադրել C-300 հակահրթիռային համակարգը»:

Նրա խոսքով` Մոսկվայի և Թեհրանի միջև 2007 թ. կնքված համաձայնագիրը դեռևս ուժի մեջ է, իսկ դրա պայմանները կատարել հրաժարվելու դեպքում ռուսական իշխանությունները ստիպված կլինեն փոխհատուցում վճարել:

Ռուսաստանը, սակայն, այս հարցում այլ դիրքորոշում: Հոկտեմբերի սկզբին «Ռոստեխնոլոգիաներ» պետական կորպորացիայի ղեկավար Սերգեյ Չեմեզովը հայտարարել էր, որ ռուսական կողմը պարտավոր է Իրանին փոխհատուցել միայն 166,8 մլն. դոլարի չափով գումար չտրամադրված հակահրթիռային համակարգի համար: Փաստորեն, Չեվեզովը հերքեց նախնական այն տեղեկատվությունը, թե Ռուսաստանը Իրանին կվճարի չիրականացած համաձայնագրի ամբողջ գումարը` մոտ  800 մլն. Դոլարի չափով:

Tekali Taxi