Գլխավոր / Армения / Սեյրան Օհանյանն ընդունել է սպանված զինծառայողների հարազատներին

Սեյրան Օհանյանն ընդունել է սպանված զինծառայողների հարազատներին

Երեկ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է բանակում սպանված զինծառայողներ Արտակ Նազարյանի, Սամվել Խաչատրյանի հարազատներին:

Համաձայն ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության, Սեյրան Օհանյանը հավաստիացրել է, որ Արտակ Նազարյանի և Սամվել Խաչատրյանի մահվան կապակցությամբ հարուցված քրեական գործերի նախաքննության ողջ գործընթացը գտնվում է իր անմիջական վերահսկողության ներքո, իրականացվում են համապատասխան միջոցառումներ նշյալ դեպքերի հետ կապված բոլոր հանգամանքները պարզելու և մեղավորներին օրենքի ամբողջ խստությամբ պատժելու համար:

Նույն օրը Սեյրան Օհանյանն ընդունել է Ադրբեջանում զոհված Մանվել Սարիբեկյանի հարազատներին` արտահայտելով իր խորին ցավակցությունը:

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է նաև 47 այլ քաղաքացիների` զինվորների ծնողներ, ազատամարտիկներ, զոհված ազատամարտիկների հարազատներ, պահեստազորի սպաներ և քննարկել սոցիալական ու իրավական հարցեր:

Tekali Taxi