Գլխավոր / Հայաստան / Ադրբեջանը կրկնապատկել է գազի արտահանումը Վրաստան

Ադրբեջանը կրկնապատկել է գազի արտահանումը Վրաստան

Ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին Ադրբեջանի նավթային ընկերությունը (SOCAR) 278,46 մլն խմ գազ է արտահանել Վրաստան, հաղորդում է Business Georgia-ն:

Միայն հոկտեմբերին Վրաստան է արտահանվել 31,12 մլն խմ գազ, ինչը ավելի քան երկու անգամ գերազանցում է սեպտեմբերի ցուցանիշը` 14,3 մլն խմ:

SOCAR-ը սեփական գազի մատակարարումներն իրականացրել է Ադրբեջանի Ղազախի շրջանում երկու երկրները կապող գազամուղով:

2008թ. նոյեմբերին Ադրբեջանի և Վրաստանի միջև համաձայնագիր էր ստորագրվել, որով SOCAR-ը հնարավորություն էր ստանում ակտիվացնել իր գործունեությունը վրացական շուկայում գալիք 5 տարիների ընթացքում: Հռչակագրի շրջանակներում ադրբեջանական ընկերությունը Վրաստանում իր գործունեությունը ծավալելու համար հիմնել էր SOCAR Georgia Gas դուստր ընկերություն:

Tekali Taxi