Գլխավոր / Հայաստան / Եվրամիությունից պահանջում են միջամտել Փաշինյանի գործին

Եվրամիությունից պահանջում են միջամտել Փաշինյանի գործին

ՀՀ նախագահի նստավայրի մոտ ակցիա անցկացնելուց հետո ՀԱԿ ակտիվիստները մտադիր են ուղևորվել Հայաստանում Եվրամիության գրասենյակ` պահանջելով իրենց լիազորությունների շրջանակներում անհապաղ միջամտություն ցուցաբերել Նիկոլ Փաշինյանի հարցին: Այս մասին Epress.am-ին հայտնել է ՀԱԿ երիտասարդ ակտիվիստ Սարգիս Գևորգյանը:

««Կոշ» քրեակատարողական հիմնարկում Նիկոլ Փաշինյանի դեմ ոտնձգությունն այս իշխանությունների հերթական սրիկայությունն է»,- ասել է Գևորգյանը:

Նրա խոսքով` նման քայլերով «Նիկոլին փորձում են հետ պահել իր գաղափարներից, բայց Նիկոլն այն մարդը չէ, ով երբևէ հետ կնահանջի»:

«Մենք էլ միշտ նրա կողքին կանգնած ենք լինելու: Իսկ եռագույնը հանելու պահանջը, որ ներկայացրել են Նիկոլին, ցույց է տալիս, որ էս իշխանությունները որևէ սրբություն չունեն, ու ՀՀ պետական դրոշը որպես զենք են ընկալում` ուղղված իրենց դեմ»,- ասել է Սարգիս Գևորգյանը:

Հիշեցնենք, որ, ինչպես Epress.am-ին փոխանցել էր Փաշինյանի փաստաբան Վահե Հովսեփյանը, ինքը մի քանի ժամ առաջ հանդիպել է իր պաշտպանյալի հետ, և վերջինս հաստատել է, որ եղել է լեզվակռիվ այլ դատապարտյալների հետ, ովքեր պահանջել է իրենից առհասարակ որևէ հոդված չտպագրել, ինչպես նաև պահանջել են նրա սենյակի պատից կախված փոքրիկ եռագույն դրոշը հանել:

Tekali Taxi