Գլխավոր / Հայաստան / Երևանում անցնում է ակցիա` ի պաշտպանություն Փաշինյանի

Երևանում անցնում է ակցիա` ի պաշտպանություն Փաշինյանի

Այս րոպեներին Բաղրամյան փողոցում` ՀՀ նախագահի նստավայրի դիմաց, ակտիվիստների մի խումբ բողոքի ակցիա է անցկացնում` ի պաշտպանություն քաղբանտարկյալ, «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանի:

Եռագույն դրոշներ և Նիկոլ Փաշինյանի պատկերով պաստառներ ձեռքերին` ակցիայի մասնակիցները պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալին` վանկարկելով`«Ամոթ, ամոթ», «Հիմա», «Դատվելու եք» կարգախոսները:

Ընդհանուր առմամբ բողոքի ակցիան անցնում է խաղաղ մթնոլորտում: Ոստիկանությունն առայժմ չի միջամտում:

Ոստիկաններից մեկը ռադիոկապի միջոցով հերթապահ պարեկային խումբ հրավիրեց ակցիայի վայր:

Tekali Taxi