Գլխավոր / Հայաստան / Օբամային կխանգարեն դուրս բերել զորքերն Աֆղանստանից

Օբամային կխանգարեն դուրս բերել զորքերն Աֆղանստանից

ԱՄՆ Կոնգրեսի անցած ընտրություններում ստորին պալատում մեծ հաջողության  հասած Հանրապետականները կանեն հնարավորը` ամերիկյան ռազմական ուժերի` Աֆղանստանից դուրսբերման ժամկետները երկարաձգելու: Այս մասին հայտարարել է կոնգրեսական Հովարդ Մաքքեոնը, ով ներկայումս ղեկավարում է ստորին պալատի զինված ուժերի հարցերով զբաղվով առանցքային հանձնաժողովներից մեկում փոքրամասնություն կազմող Հանրապետականներին, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:

Սպասվում է, որ հենց նա կդառնա տվյալ հանձնաժողովի նախագահը հունվարին, երբ իր աշխատանքները կսկսի նոր գումարման Կոնգրեսը, որտեղ Ներկայացուցիչների պալատն արդեն կվերահսկելու են Հանրապետականները:

Նախագահ Բարակ Օբաման անցյալ տարի հայտարարել էր, որ ամերիկյան զինվորներն Աֆղանստանից դուրս կբերվեն 2011-ի հուլիսից, եթե իրավիճակը թույլ տա:

Օբամայի քաղաքական հակառակորդները դժգոհություն հայտնեցին նախագահի հայտարարության կապակցությամբ` պնդելով, որ Ալ-Ղաիդայի թալիբներն ու ահաբեկիչներն այժմ գիտեն, որ ընդամենը պետք է սպասել` մինչև ամերիկացիներն իրենք լքեն երկիրը:

Մաքքեոնի խոսքով` «Ամերկան դեռ շարունակում է գտնվել պատերազմական դրության մեջ: Մեր երկրի ավելի քան 150 հազար զավակներ դեռ սփռված են աշխարհով մեկ և պայքարում են Ալ-Ղաիդայի ու այլ ահաբեկիչների դեմ: Մենք պիտի աշխատենք, որ նրանք ունենան համապատասխան  բոլոր ռեսուրսներն ու հովանավորությունը` առաջադրված խնդիրները հաջողությամբ լուծելու և ապահով հայրենիք վերադառնալու համար»:

Tekali Taxi