Գլխավոր / Армения / Ամերիկայի թուրքական կոալիցիան կոչ է անում հաստատել Բրայզայի թեկնածությունը

Ամերիկայի թուրքական կոալիցիան կոչ է անում հաստատել Բրայզայի թեկնածությունը

«Ամերիկայի թուրքական կոալիցիա» կազմակերպությունը կոչ է արել Սենատին անհապաղ հաստատել նախագահ Բարաք Օբամայի կողմից առաջադրված Թուրքիայում և Ադրբեջանում ԱՄՆ դեսպանների թեկնածությունը, քանի որ դեսպանների թափուր տեղերը վտանգի են ենթարկում Միացյալ Նահանգների շահերը: Նշենք, որ Թուրքիայում ԱՄՆ դեսպանի թեկնածու է առաջադրված Ֆրենսիս Ռիչարդոնեն, իսկ Ադրբեջանում` Մեթյու Բրայզան:

The Hill պարբերականում տպագրված հոդվածում Ամերիկայի թուրքական կոալիցիայի նախագահ  Լինքոլն Մըքքարդին գրել է Ադրբեջանում և Թուրքիայում ԱՄՆ դեսպանների թեկնածուների հաստատման անհրաժեշտության մասին` նշելով, որ թե Ադրբեջանը, թե Թուրքիան Միացյալ Նահանգների համար կարևոր գործընկերներ են:

Հիշեցնենք, որ Հանրապետական սենատոր Սեմ Բրունբեքը դեռևս օգոստոսին դեմ է դուրս եկել Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ռիչարդոնեի թեկնածության հաստատմանը, քանի որ ըստ նրա` Ռիչարդոնեն «մեղմ քաղաքականություն կվարի Թուրքիայի հետ», այն ժամանակ, երբ թուրքական կառավարությունը ամրապնդում է Իրանի հետ կապերը և խզում է կապերը Իսրայելի հետ:

Դեմոկրատական կուսակցության երկու ներկայացուցիչներ` Բարբարա Բոքսերը` Կալիֆորնիայից և Ռոբերտ Մենենդեսը` Նյու Ջերսիից, իրենց հերթին, առկախել էին Բրայզայի թեկնածության հաստատումը:

Tekali Taxi