Գլխավոր / Армения / «Չորրորդ ինքնիշխանություն». Ռուսական կողմը Սերժ Սարգսյանին վերջնագիր է ներկայացրել

«Չորրորդ ինքնիշխանություն». Ռուսական կողմը Սերժ Սարգսյանին վերջնագիր է ներկայացրել

Օրաթերթի տեղեկություններով` ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը «մեսիջ է» ուղարկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

Մոսկվայի մեր աղբյուրներին հայտնի է դարձել, որ օրերս Ռուսաստանի վարչապետ Վլ. Պուտինը լուրջ «մեսիջ» է ուղարկել Սերժ Սարգսյանին: Ըստ այդմ` Պուտինը Սերժ Սարգսյանից պահանջել է երեք խնդիր լուծել:

1. Խզել Ռուսաստանի տարածքում գործող քրեական խմբավորումների հետ բոլոր կապերը, որովհետև նման իշխանությունների հետ առնչնվելն արդեն խայտառակություն է Ռուսաստանի համար: 2. Հրապարակավ քրեական պատասխանատվության ենթարկել և պատժել կոռուպցիայի և այլ հանցագործությունների մեջ մեղադրվող մի քանի օլիգարխների և պետական պաշտոնյաների: 3. Վերջնականապես կողմնորոշվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, հստակ ներկայացնել Հայաստանի դիրքորոշումը և ակնկալիքներն այդ հարցում, ինչպես նաև հրապարակել ԱՄՆ-ի, Թուրքիայի և Ադրբեջանի հետ` Ռուսաստանից գաղտնի վարած բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածությունների արձանագրությունները:

Նույն աղբյուրի համաձայն, առաջին և երկրորդ կետերի չկատարման դեպքում Մոսկվայի «Միաբանություն» ակումբի ղեկավար Սմբատ Կարախանյանին` հրապարակելու համար կտրամադրվեն ՀՀ իշխանությունների` Ռուսաստանի տարածքում գործող և նարկոբիզնեսով, թրաֆիքինգով, զենքի ապօրինի առևտրով և փողի լվացմամբ զբաղվող հանցավոր խմբավորումների հետ կապը հաստատող փաստը:

Իսկ երրորդ կետը չկատարելու դեպքում, ինչպես նշված է ուղերձում, կհրապարակվեն Հայաստանի իշխանություններ կողմից վարած բանակցությունների գաղտնի արձանագրությունները, որոնցից պարզ է դառնում, որ Սերժ Սարգսյանը, ըստ էության, իր համաձայնությունն է տվել առանց Ղարաբաղի կարգավիճակի ճշտման թույլատրել ադրբեջանական փախստականներին վերադառնալ` առաջին փուլում այսպես կոչված «գրավյալ տարածքներ», երկրորդ փուլում` նաև Լաչին և Շուշի: Նաև ակնարկ է արվել, որ այս ամենը միայն սանկցիաների սկիզբն է:

Tekali Taxi