2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Կոնգրեսի երիտասարդները իրականացնում են հանրահավաքի իրազեկման աշխատանքներ

Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդներն արդեն երկրորդ օրն է զբաղված են նոյեմբերի 9-ի հանրահավաքի իրազեկման աշխատանքներով: Իրազեկումն իրականացվում է Երևանի բոլոր համայնքներում, ինչպես նաև ՀՀ մարզերում: Երիտասարդները  պատերին փակցնում են հանրահավաքի իրազեկման պաստառները:

Հանրահավաքի իրազեկման հայտարարության մեջ նշված է հանրահավաքի օրակարգը`

- ժողովրդավարական ազատությունների վերականգնումը
- Քաղբանտարկյալների ազատ արձակում
- Արտաքին քաղաքական մարտահրավերները

Կոգրեսի երիտասարդներից Հրանտ Թամրազյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ իրազեկման աշխատանքներն առայժմ ընթանում են նորմալ և դեռևս ոչ մի միջադեպ չի եղել: