Գլխավոր / Армения / Լոնդոնում կառուցում են Էյֆելյան աշտարակի «մրցակցին»

Լոնդոնում կառուցում են Էյֆելյան աշտարակի «մրցակցին»

Լոնդոնում սկսվել են «Օրբիտա» պողպատե աշտարակի կառուցման աշխատանքները: Աշտարակի նախագիծը ճարտարապետ Անիշա Կապուրինն է, հաղորդում է Sky News-ը: Ենթադրվում  է, որ աշտարակը պատրաստ կլինի 2012 թվականի մարտին:

«Օրբիտա»-ն  կառուցվում է 2012 թվականին Լոնդոնում կայանալիք Օլիմպիական խաղերի շրջանակում: Այս աշտարակը օլիմպիական համալիրի ամենանշանակալի շինություններից է լինելու:

«Օրբիտա»-ն կառուցվելու է Լոնդոնի արևելյան հատվածում գտնվող Օլիմպիական այգում: Աշտարակը ժամանակակից չափանիշներով է կառուցվելու, որի բարձրությունը 114 մետր է, ինչը մոտ 3 անգամ փոքր է Էյֆելյան աշտարակի բարձրությունից, սակայն գերազանցում է Նյու Յորքի «Ազատության» հուշարձանին:

Աշտարակն ունենալու է վերելակ, ինչպես նաև ռեստորան: Կառուցման համար 35,8 միլիոն դոլար է պահանջվում, որի մեծ մասը տրամադրելու է ArcelorMittal ընկերությունը, որը պատկանում է Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարդուն` Լաքշմի Միթալին:

Tekali Taxi