Գլխավոր / Армения / Ղարաբաղի մասին բանաձևը հանվել է ՆԱՏՕ-ի ԵԽ-ի օրակարգից

Ղարաբաղի մասին բանաձևը հանվել է ՆԱՏՕ-ի ԵԽ-ի օրակարգից

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին բանաձևի նախագիծը հանվել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական Վեհաժողովի` Վարշավայում կայանալիք նստաշրջանի օրագարգից:

Այս մասին այսօր հայտարարել է ՆԱՏՕ-ի ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար ՀՀԿ-ական Կարեն Ավագյանը` նշելով, որ, համաձայն Հայաստանի դիրոքորոշման, բանակցային գործընթացը պետք է ընթանա միմիայն ԵԱՀԿ Մինսկի Խմբի ձևաչափով:

Հիշեցնենք, որ Վեհաժողովի` հոկտեմբերի 26-ին հրապարակված նախնական ծրագրում նշված էր, որ բանաձևը ներկայացվելու է Քաղաքական կոմիտեի քննարկման նստաշրջանի երկրորդ օրը` նոյեմբերի 14-ին: Բանաձևը պատրաստել էր կանադացի զեկուցող Ռեյնել Անդրեյչուկը:

Tekali Taxi