Գլխավոր / Հայաստան / ՀԱԿ-ը կոչ է անում 6 ժամ նվիրել ժողովրդավարությանը

ՀԱԿ-ը կոչ է անում 6 ժամ նվիրել ժողովրդավարությանը

Այսօր լրագրողների հետ հանդիպման սկզբում ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը երկու հայտարարությամբ է հանդես եկել:

Նախ` նա կոչ է արել լրագրողներին համերաշխությամբ հանդես գալ` ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի իրավունքների:

«Այն, ինչ այսօր կատարվում է, ստորություն է ռեժիմի կողմից և նրանց վախը հենց ազատ խոսքից է», – հայտարարել է Լևոն Զուրաբյանը:

Նա նաև անդրադարձել է նոյեմբերի 9-ին Երևանում կայանալիք  մարդու իրավունքներին նվիրված Եվրամիություն-Հայաստան սեմինարին` նշելով, որ այն տեղի է ունենալու «Երևան» հյուրանոցում և կոչ անելով «բոլոր այն մարդկանց, ովքեր կարող են վեց ժամ նվիրել ժողովրդավարությանն ու քաղբանտարկյալների ազատության համար պայքարին», մասնակցել Հայ Ազգային Կոնգրեսի կողմից հյուրանոցի կազմակերպվող պիկետին:

Tekali Taxi