Գլխավոր / Հայաստան / Վրաստանում այլընտրանքային իշխանություն են ստեղծում

Վրաստանում այլընտրանքային իշխանություն են ստեղծում

Լիազորված ներկայացուցիչների համազգային հավաքը, որը տեղի է ունենալու Թբիլիսիում նոյեմբերի 25-ին` Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հրաժարականի պահանջով, սկսելու է իշխանական այլընտրանքային մարմիններ ստեղծել:

Վրացի իրավապաշտպան Էկա Բեսելիան հայտարարել է, որ «սկսվում է բողոքների ամենաորոշիչ փուլը, որը բարձր լեգիտիմությամբ է ուղեկցվելու»:
Նրա խոսքով` ժողովուրդը հետ է վերցնելու իշխանության մանդատը:

«Հավաքի ավելի քան 12 հազար պատվիրակներ են ներկայացնելու ողջ Վրաստանը: Եթե Սահակաշավիլիի դեմ որոշում ընդունվի, ապա գործողությունների մանդատը կհանձնվի որոշակի մարդկանց խմբի»,-ասել է իրավապաշտպանը:

Բեսելիայի խոսքով` իշխանություններին առաջարկելու են խաղաղ ճանապարհով հեռանալ, այլապես ժողովուրդը բոլոր թույլատրելի միջոցներով կհասնի դրան:

Իրավապաշտպանը նշել է նաև, որ, ըստ իր ունեցած տեղեկությունների, Վրաստանի ողջ տարածքով բողոքի ցույցեր և ակցիաներ են կազմակերպվելու:

«Այժմ փակ խորհրդակցություններ են իրականանում տարբեր կուսակցությունների հետ` նախաձեռնությանը սատարելու նպատակով»,- ամփոփել է Բեսելիան:

Tekali Taxi