Գլխավոր / Армения / Իտալական մաֆիայի անդամը ձերբակալվել է Երևանում

Իտալական մաֆիայի անդամը ձերբակալվել է Երևանում

Նոյեմբերի 5-ի առավոտյան Հայաստանի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները Մարզահամերգային համալիրի մոտից բերման ենթարկեցին Իսպանիայի թագավորության քաղաքացի, իտալական կազմակերպված հանցավոր խմբի անդամ Խոսե Սանչեսին:
 
Իտալիայի Հանրապետության ոստիկանության գործընկերներից ստացված տեղեկատվության համաձայն` Սանչեսը նախորդ օրը Մոսկվայի չվերթով Իսպանիայից ժամանել էր Երևան, որտեղ օտարերկրյա մի քաղաքացուց պետք է ձեռք բերեր թմրամիջոց և մաքսանենգ ճանապարհով տեղափոխեր Իսպանիա, հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:
 
Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում Խոսե Սանչեսի ճամպրուկի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել է մոտ մեկ կիլոգրամ սպիտակ գույնի, մետամֆիտամին տեսակի թմրամիջոցի նմանվող փոշենման զանգված, որն ուղարկվել է փորձաքննության:
 
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Քննչական գլխավոր վարչություն:

Tekali Taxi