Գլխավոր / Армения / «Ա1+»-ի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամը` Ջանիբեկյանի` խորհրդից հեռանալու մասին

«Ա1+»-ի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամը` Ջանիբեկյանի` խորհրդից հեռանալու մասին

«Ա1+»-ի համար ստեղծված «Ժողովրդական հեռուստաընկերություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Արթուր Սաքունցը տեղյակ չէր, որ դերասան Կարեն Ջանիբեկյանը հրաժարվել է խորհրդում անդամակցությունից:

Epress.am- ի այն հարցին, թե ինչ է կարծում Արթուր Սաքունցը Ջանիբեկյանի` հոգաբարձուների խորհրդից դուրս գալու մասին, նա ասել է.

«Եթե դուրս է եկել, ապա շատ վատ է արել: Ես ճիշտն ասած տեղյակ չեմ, հաստա՞տ այդպիսի բան է եղել, Ջանիբեկյանից պարզե՞լ եք»,- մեզ հարցով է պատասխանել Արթուր Սաքունցը:

Հիշեցնենք, որ այսօր Ջանիբեկյանի դուրս գալու մասին տեղեկությունը հրապարակել էր «Հայկական ժամանակ» օրաթերթը:

Ինչպես ավելի վաղ Epress.am-ին փոխանցել էր «Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսիսյանը, Ջանիբեկյանը զբաղվածության պատճառով է հրաժարվել անդամակցությունից:

«Նրա զբաղվածությունը շատ մեծ է, նա չի կարողացել մասնակցել խորհրդի մի քանի նիստերին: Իսկ նրա` խորհրդից դուրս գալու դիմումը մյուս անդամների կողմից նորմալ է ընդունվել»,- ասել է մեր զրուցակիցը:

Tekali Taxi