Գլխավոր / Армения / Սահակաշվիլին գնում է Պուտինի հետքերով

Սահակաշվիլին գնում է Պուտինի հետքերով

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ստորագրել է Վրաստանի Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին փաստաթուղթը, որը խորհրդարանն ընդունել էր 2010 թվականի հոկտեմբերի 15-ին:  Սահմանադրության որոշ դրույթներ ուժի մեջ են մտնելու 2011 թվականի հունվարից, իսկ հիմնական մասը` 2013 թվականից: Այս մասին լրագրողներին հայտնել են  խորհրդարանի ներկայացուցիչները:

Սահմանադրության նոր դրույթների համաձայն` մեծանում է խորհրդարանի դերն ու նվազում են նախագահի լիազորությունները, ով այլևս իրավունք չի ունենալու ցրել խորհրդարանը, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Սահմանադրության նոր փոփոխությունները ենթադրում են, որ նախագահը վարչապետին նշանակելու է նրանից հետո, երբ վարչապետի թեկնածուին և նախարարներին կհաստատի խորհրդարանը: Իսկ վարչապետի թեկնածուին առաջադրելու է խորհրդարանում ձայների մեծամասնություն ունեցող կուսակցությունը: Նախագահը նաև չի կարող ցրել կառավարությունն ու նշանակել կամ ազատել ուժային կառույցների նախարարներին:

Նոր Սահմանադրությունը նաև ավելացնում է վարչապետի լիազորությունները, ով իրավունք է ստանալու ազդել օրենսգծերի վրա, այնինչ նա իրավունք չունի ցրել կառավարությունը:

Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու օրինագիծը  շպատգամավորները հաստատել են դեռ հոկտեմբերին, որն արդեն ստորագրել է նաև նախագահը` Միխայիլ Սահակաշվիլին:

Tekali Taxi