Գլխավոր / Հայաստան / Հայաստանն այսօր Ադրբեջանին կհանձնի զինծառայողների աճյունները

Հայաստանն այսօր Ադրբեջանին կհանձնի զինծառայողների աճյունները

Հայաստանն այսօր կարող է Ադրբեջանին հանձնել զինծառայողներ Մուբարիզ Իբրահիմովի և Ֆարիդ Ահմեդովի աճյունները: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ռազմական գերիների, պատանդների և անհայտ կորածների պետհանձնախողովի քարտուղար Շահին Սայինովը:

Սպասվում է, որ աճյունները հանձնվելու են ժամը 16:00-ին` ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի Աղդամի հատվածում:

Ադրբեջանական կողմը, իր հերթին, Հայաստանին է հանձնելու 71-ամյա Հայաստանի քաղաքացի Գավրուշ Ռուստամյանի աճյունը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին արդբեջանական կողմը Հայաստանին էր հանձնել հովիվ Մանվել
Սարիբեկյանի դին: Հանձնումը տեղի էր ունեցել Իջևան-Ղազախ ճանապահրի մասում:

Նույն օրը Հայաստանն ադրբեջանական կողմին էր հանձնել քաղաքացի Էլդար
Թաղիևին, ով մոտ 10 ամիս առաջ ապօրինի անցել էր Հայաստանի սահմանը:

Ինչպես ավելի վաղ Epress.am-ին հայտնել էր ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Դավիթ
Կարապետյանը, «Հայաստանի Պաշտպանության նախարարությունը կատարում է Աստրախանում հոկտեմբերի 27-ին
ՀՀ նախագահի կողմից ձեռքբերված պայմանավորվածությունները և նույն
վճռականություն ակնկալում է Ադրբեջանի կողմից»:

 

Tekali Taxi