Գլխավոր / Армения / Շվեյցարիան կարծում է, որ Հայաստանն ու Թուրքիա քաղաքական կամք ունեն գործընթացն ավարտելու համար

Շվեյցարիան կարծում է, որ Հայաստանն ու Թուրքիա քաղաքական կամք ունեն գործընթացն ավարտելու համար

Շվեյցարիան շարունակում է հուսալ, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների վերջնական կարգավորումը տեղի կունենա, սակայն դրա համար կարող է ժամանակ պահանջվել: Այս մասին թուրքական մի շարք լրատվամիջոցների հետ հարցազրույցում ասել է Շվեյցարիայի նախագահ Դորիս Լյոտարը: Հիշեցնենք, որ Շվեյցարիան Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավման գործընթացում հանդես է գալիս միջնորդի դերում:

«Արձանագրություններն առայժմ կյանքի չեն կոչվել: Երկու երկրների իշխանություններին և հասարակություններին ժամանակ է հարկավոր: Հնարավոր է, որ երկրու երկրները անցյալի իրադարձությունների վերաբերյալ տարբեր տեսակետներ ունեն, սակայն նրանք կարող են ընդհանուր ապագա ունենալ: Եվ ապագան կարող է կառուցվել նույն հետաքրքրությունների վրա. երկու երկրներում երիտասարդներին հնարավոր է տալ խաղաղության և համագործակցության տեսլականը: Սա միշտ լավագույն ընտրությունն է», – ասել է Լյորտարը:

Today’s Zaman-ը հաղորդում է, որ երբ Շվեյցրիայի նախագահին հարցրել են, թե արդյոք երկու երկրները շարունակում են բանակցել այն ժամանակ, երբ գործընթացը սառեցված է, Լյոտարը պատասխանել է.

«Սովորաբար կուլիսների հետևում կոնտակտ միշտ ունենում ես: Դա կախված է երկու երկրների քաղաքական կամքից: Մենք դերասաններ չենք, մենք գործընթացին աջակցող կողմն ենք», – նշել է Շվեյցարիայի նախագահը: Նա հավելել է, որ «երկու երկրներն էլ, անկասկած, քաղաքական կամք ունեն ավարտելու գործընթացը»:

«Երբեմն կարևոր չէ գործը արագ ավարտի հասցնել:  Ավելի կարևոր է այնպիսի համաձայնության գալ, որի հիմքում ընկած է որակն ու փոխըմբռնումը», – ասել է Լյոտարը:

Tekali Taxi