Գլխավոր / Армения / Ընտրություններ Ադրբեջանում. դիտորդների գործունեությունը սահմանափակվել է

Ընտրություններ Ադրբեջանում. դիտորդների գործունեությունը սահմանափակվել է

Ադրբեջանում ավարտվեցին խորհրդարանական ընտրությունները:
Երկրի ընդդիմության առաջնորդները հայտարարում են, որ թեկնածուներից շատերին պարզապես չէին գրանցել, իսկ  դիտորդները հայտնում են ընտրողներին սպառնալու դեպքերի մասին, հաղորդում է BBC-ն:

ԵԱՀԿ-ն 4000 մարդ էր ուղարկել Ադրբեջան` խորհրդարանական ընտրություններին հետևելու նպատակով: Ընտրությունների ընթացքում կազմակերպության ներկայացուցիչներին, իրենց իսկ տվյալներով, փորձել են «սահմանափակել իրենց գործունեության մեջ»:

Ընդդիմադիր թեկնածուների խոսքով` մի շարք դեպքերում իրենց պարզապես հրաժարվել են գրանցել` առանց որևէ պատճառաբանության:

Միևնույն ժամանակ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ լրացուցիչ միջոցներ է ձեռնարկում` «արդար քվերակություն ապահովելու համար»:

2005 թվականի նոյեմբերին Վրաստանում և Ուկրաինայում «գունավոր հեղափոխությունից» հետո, երբ իշխանության են եկել արևմտամետ իշխանությունները, Ադրբեջանի ընդդիմությունը լուրջ քայլեր էր ձեռնարկել` իշխող «Յենի Ադրբեջան» («Նոր Ադրբեջան») կուսակցությունը հեռացնելու համար:

Այն ժամանակ ընդդիմությունը փողոց էր դուրս եկել` բողոքելով ընտրությունների արդյունքների դեմ: Ըստ ընդդիմության` ձայների հաշվարկման գործընթացը չէր համապատասխանում միջազգային չափանիշներին: Բողոքի ցույցը դաժանորեն ճնշվել էր իրավապահ մարմինների կողմից:

Այսօր Ադրբեջնում կայացող ընտրություններից քաղաքագետները բավական կանխատեսելի արդյունքեր են ակնկալում: Վերջին հինգ տարիների ընթացքում Ադրբեջանը տնտեսական աճ է ունեցել, նավթամթերքիներից ստացված եկամուտը բավական բարձր է եղել: Արտերկրյա փորձագետների կարծիքով`այս հանգամանքը, համատարած անտարբերության շրջանակում, իշխող կուսակցության օգտին է աշխատելու:

Tekali Taxi