Գլխավոր / Հայաստան / Ռուսաստանում լրագրողի ծեծից հետո հիշել են Հրանտ Դինքին

Ռուսաստանում լրագրողի ծեծից հետո հիշել են Հրանտ Դինքին

Երբ Թուրքիայում սպանեցին հայազգի լրագրող Հրանտ Դինքին, անկախ իրավիճակի բարդությունից և պատմական իրավիճակից, երկրի ղեկավարները հայտարարեցին, որ այդ կրակոցը Թուրքիայի սրտին էր ուղղված: Այս մասին ասել է Эхо Москвы ռադիոկայանի գլխավոր խմբագրի տեղակալ Սերգեյ Բունտմանը` մեկնաբանելով նախորդ շաբաթ «Կոմերսանտ» թերթի լրագրող Օլեգ Կաշինին դաժանորեն ծեծի ենթարկելու փաստը:

 Նրա խոսքով` նման պատահարը Ռուսաստանում չի դիտարկվում որպես արտասովոր երևույթ, որը բոլորի համար կարող է անհանգստության պատճառ դառնալ:

«Նման դեպքերը միշտ սպասելի են, երբ լրագրողը լուրջ գործունեություն է ծավալում, աշխատում է այնպիսի ոլորտներում, որոնք մեծ համարձակություն են պահանջում, լինի դա որևէ փոքր ընկերություն, թե տնտեսական որևէ երևույթ:  Այս դեպքում հետապնդումներն ու բռնությունը անխուսափելի են դառնում, հիշեք Բեկետովի, Պոլիտկովսկայայի, Էստեմիրովայի սպանությունները», -նշել է լրագրողը:

Բունտմի խոսքով` 2008 թվականի պատերազմի ընթացքում ՌԴ նախագահը դաժան խոսքեր էր ուղղել Վրաստանի նախագահին, «խոսքեր, որոնք գերազանցում էին ռազմական քաղաքավարության նորմերը»: «Բայց նման խոսքերը լավ կլինի ուղղել նրանց հասցեին, ովքեր հարձակվում են լրագրողների վրա»,- ամփոփել է լրագրողը:

Tekali Taxi