Գլխավոր / Армения / «Տղամարդու սերը օրական երեք կին է սպանում». Թուրքիայում բողոքել են Էրդողանի դեմ

«Տղամարդու սերը օրական երեք կին է սպանում». Թուրքիայում բողոքել են Էրդողանի դեմ

Ստամբուլի Կանանց միջազգային հավաքի անդամները բողոքի ակցիա են անցկացրել Ստամբուլի Կոնգրեսի կենտրոնում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթի ժամանակ, հաղորդում է BIA News Center-ը:

Կանայք իրենց հետ պաստառներ են բերել, որոնց վրա գրված է «Երբ դուք ասում եք, որ մենք հավասար չենք, մեզ ավելի շատ են սպանում» և «Տղամարդու սերը օրական երեք կին է սպանում»:

Կանանց հատկապես վրդովվեցրել է վարչապետի այն հայտարարությունը, թե նա «չի հավատում գենդերային հավասարությանը»:
 
Բողոքի ակցիան անցել է լռության մեջ:

Անվտանգության աշխատակիցներն անմիջապես կանանց ձեռքերից վերցրել են պաստառները և դուրս են հրավիրել կանանք այդ տարածքից:

Ֆեմինիստական միության անդամները նշել են, որ 2010 թվականի հունվար-հուլիս ամիսներին Թուրքիայում 236 կին է սպանվել: «Վարչապետ Էրդողանն ասում է, որ ամեն մի կին երեք երեխա պիտի ունենա, այնինչ չի խոսում այն կանանց մասին, ովքեր մահացել են»,- նշել են միության անդամները:

Կանայք Էրդողանից պահանջում են, որ վերջինս կատարի իր պարտականությունները և վերջ դնի կանանց դեմ իրականացվող բռնությանը, ճնշումներին ու խտրականությանը:

Tekali Taxi