Գլխավոր / Հայաստան / Ոստիկանությունը ստուգում է բերման ենթարկված ակտիվիստների սթափությունը

Ոստիկանությունը ստուգում է բերման ենթարկված ակտիվիստների սթափությունը

Այսօր ժամը 10:00-ի սահմաններում Շառլ Ազնավուրի հրապարակից Երևանի ոստիկանության Կենտրոնի բաժին բերման ենթարկված 4 երիտասարդներին` Արեգ Գևորգյանին, Վահագն Գևորգյանին, Սարգիս Գևորգյանին և Սարգիս Խաչատրյանին, այս պահին տարել են սթափությունը ստուգելու:

Ինչպես Epress.am-ին հաղորդել են Կենտրոնի ոստիկանության բաժնում, երիտասարդներին վերադարձնելու են բաժին, ապա ուղերգիր տան բուժզննում անցնելու համար:

Հիշեցնենք, որ 13:30-ին արդեն լրացել է երիտասարդների բերման ենթարկելուց հետո 3 ժամը, և ոստիկանությունը պետք է մեղադրանք առաջադրի կամ բաց թողնի երիտասարդներին: Նշենք, որ փաստաբաններ Վահե Հովսեփյանը և Գիվի Հովհաննիսյանը ոստիկանության բաժնում գտնվում էին երիտասարդների կողմին:

Tekali Taxi