Home / Հայաստան / Ոստիկանության հանցագործությունն անհետևանք չի մնալու. ՀԱԿ

Ոստիկանության հանցագործությունն անհետևանք չի մնալու. ՀԱԿ

Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել այսօր Շառլ Ազնավուրի հրապարակում «Եվրամիություն – Հայաստան. քաղաքացիական հասարակության համաժողովի» անցկացման վայրի հարևանությամբ բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցածի վերաբերյալ:

«Այսօր առավոտյան, երբ Հայ Ազգային Կոնգրեսի մեկ տասնյակ երիտասարդ ակտիվիստներ բողոքի ակցիա էին իրականացնում Շառլ Ազնավուրի հրապարակում «Եվրամիություն – Հայաստան. քաղաքացիական հասարակության համաժողովի» անցկացման վայրի հարևանությամբ, մի քանի տասնյակ ոստիկաններ, հարձակում են գործել, առանց որևէ օրինական պահանջի և հիմնավորման բռնություն և ուժ կիրառել նրանց նկատմամբ, պատռել պաստառները, պատճառել մարմնական վնասվածքներ և նրանցից չորսին ապօրինի բերման ենթարկել ոստիկանություն: Լրագրողական տեսախցիկները ֆիքսել են ոստիկանների ապօրինի գործողությունները: Բռնություններն այնուհետև շարունակվել են նաև ոստիկանության բաժանմունք տանելու ճանապարհին և հենց ոստիկանության բաժանմունքում:

Այն փաստը, որ մի քանի տասնյակ ոստիկաններ արդեն հարձակվում են տասը ցուցարարների վրա, վկայում են մեկ պարզ բան. իշխանության ներսում և մասնավորապես իրավապահ կառույցներում այլևս անդառնալի փլուզումը կասեցնելու նպատակով` իշխանությանը տիրացած հանցախումբը մի կողմից ուժի ցուցադրության առիթ է փնտրում, մյուս կողմից ամեն կերպ փորձում է տապալել Կոնգրեսի կազմակերպած միջոցառումները:

Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է. ոստիկանությունը, շարունակելով հանցախմբի պատժիչ գործիքի իր դերը, գործել է հերթական հանցագործությունը, որն ապագայում իրավական առումով անհետևանք չի մնալու: Չնայած այս ապօրինություններին` Կոնգրեսը շարունակելու է իր ամենօրյա պայքարը ինչպես այս հանցագործ իշխանության, այնպես էլ նրա ծնած արատավոր բարքերի դեմ», – ասված է ՀԱԿ-ի հայտարարության մեջ:

Tekali Taxi