Գլխավոր / Հայաստան / Ռոբերտո Բաջոյին հատուկ մրցանակ են շնորհել

Ռոբերտո Բաջոյին հատուկ մրցանակ են շնորհել

Խաղաղության նոբելյան մրցանակակիրները հատուկ մրցանակ են շնորհել հանրահայտ իտալացի ֆուտբոլիստ Ռոբերտո Բաջոյին վերջինիս հասարակական և մարդասիրական գործունեության համար:

Նոբելյան մրցանակակիրները կարևորել են ֆուտբոլիստի դերը Բիրմայի ընդդիմության  առաջնորդ Աուն Սան Սու Չժիի ազատման գործում, Հայիթիում երկրաշարժից տուժածների համար դրամահավաք կազմակերպելու, ինչպես նաև տարբեր համաճարակների դեմ պայքարելու հարցում:

Այս տարի Տոկիոյում անցկացվող խախաղության գագաթաժողովին կմասնակցեն աշխարհի խաղաղության նախորդ տարիների մրցանակակիրները: Նրանց թվում են Տիբեթի հոգևոր առաջնորդ Դալայ-Լաման, Լեհաստանի նախկին նախագահ Լեհ Վալենսան, Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին առաջնորդ Ֆրեդերիկ դե Կլերկը:

Tekali Taxi