Home / Армения / «Ժամանակ». Ժողի դասախոսը ծեծել է ուսանողին

«Ժամանակ». Ժողի դասախոսը ծեծել է ուսանողին

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում երեկ սկանդալային դեպք է արձանագրվել` դասախոսը ծեծել է ուսանողին, տեղեկացնում է օրաթերթը:

Երեկ առավոտյան տեղի ունեցած մաթեմատիկայի քննության ժամանակ մաթեմատիկայի դասախոս, Կարիերայի բաժնի վարիչՍերգեյ Հովասափյանը ծեծել է առաջին կուրսի ուսանող Հայկ Ավետիսյանին: Մեր տեղեկություններով, քննության ժամանակ ուսանող շրջվել է ծածկագրից օգտվելու համար, դասախոսը դա նկատել է և դուրս հրավիրել նրան: Սենյակից դուրս գալիս` դասախոսը հետևից ոտքով խփել է ուսանողին, ինչից հետո ուսանողը շրջվել է և պատասխան պահանջել: Պատասխանը եղել է բռունցքով հարվածը ուսանողի դեմքին: Ոսւանողը դուրս է եկել սենյակից, սակայն կատարվածը այնպիսի մեծ աղմուկ է բարձրացրել, որ ռեկտորատը ՀՊՏՀ շենք է կանչել կարմիրբերետավորներին` իրավիճակը վերահսկելու համար: Ուսանողներին փոքր-ինչ մեղմելու համար բուհի ռեկտոր Յուրի Սուվարյանը ռեկտորատի նիստ է գումարել, որտեղ որոշվել է Սերգեյ Հովասափյանին հեռացնել դասախոսական գործունեությունից` թողնելով միայն բուհի Կարիերայի բաժնի վարիչի պաշտոնում:

Tekali Taxi